Հրապարակային պայմանագիր
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ(ՕՖԵՐՏԱ)
«ՄԱՔՕՕՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ (ՕՖԵՐՏԱ) (այսուհետ՝ նաև Պայմանագիր կամ Օֆերտա) հանդիսանում են հրապարակային օֆերտա (առաջարկ), որը «Մաքօօր» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն և/կամ Կատարող) կողմից առաջարկվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց (այսուհետ` նաև Հաճախորդ կամ Դուք/Ձեր/Ձեզ) կողմից ընդունվելու (ակցեպտավորվելու) պահից հանդիսանում են Հաճախորդի և Ընկերության միջև առկա ծառայությունների մատուցման հարաբերությունները հավաստող կնքված պայմանագիր:
1.2. Սույն Պայմանագիրը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ գլխով նախատեսված իրավանորմերով և ՀՀ գործող այլ իրավական ակտերով։
1.3. Ակցեպտավորելով սույն հրապարակային օֆերտան՝ Դուք հաստատում եք, որ Ձեր գտնվելու երկրի օրենքներով Դուք լրիվ գործունակ եք և իրավունք ունեք օգտվել Ծառայություններից: Եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձ, ապա Դուք հավաստում եք, որ ունեք բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից և իրավաբանական անձի գտնվելու երկրի օրենքներով՝ օգտվելու Ծառայություններից: Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ Ընկերությունը չի կարող ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:
1.4. Հաճախորդը հավաստում է, որ կարդացել և ծանոթացել է սույն Պայմանագիրը և ամբողջովին ընկալել է դրանք:
1.5. Ընկերությունը իրավունք ունի հրաժարվել ծառայությունների մատուցումից, եթե դրա պատշաճ կատարումը որևէ պատճառով անհնարին է դարձնում այն:
2. ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ.
2.1. Սույն Պայմանագրի կատարման ընթացքում հետևյալ սահմանումները օգտագործվում են հետևյալ իմաստներով.
Հրապարակային պայմանագիր (ՕՖԵՐՏԱ) - Պայմանագիր, որը հրապարակված է Ընկերության կողմից www.maqoor.com կայքում (այսուհետ՝ նաև Կայք) և հանդիսանում է օֆերտա մարդկանց անսահմանափակ շրջանակի համար:
Կատարող – «Մաքօօր» ՍՊԸ (գրանցման հասցե՝ ք. Երևան, Ղ. Փարպեցու փող. 9Բ շենք, բն. 29, գործունեության հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովայի պող. 19/1 շենք, տարածք 118, հեռ. +37411400700, ՀՎՀՀ՝ 02880873)
Հաճախորդ – ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ակցեպտավորել է սույն հրապարակայաին օֆերտան։
Պատվեր – Կայքի կամ կամ այլ ցանկացած եղանակով Հաճախորդի կողմից ծառայությունների մատուցման ակցեպտ, որն ընդունվել և հաստատվել է Կատարողի կողմից:
Ապրանք - Մաքրման և/կամ արդուկման ենթակա իր։
Ծառայություններ — Ապրանքի մաքրման, նորոգման և/կամ արդուկման ծառայություններ։
Վճար - Ծառայությունների մատուցման դիմաց գանձվող գումար։
3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
3.1. Սույն Պայմանագրով Ընկերությունը Հաճախորդի հանձնարարությամբ պարտավորվում է տրամադրել մաքրման և/կամ արդուկման ծառայություններ, իսկ Հաճախորդը պարտավորվում է վճարել այդ ծառայությունների դիմաց:
3.2. Ծառայությունների մատուցման ժամանակը որոշվում է Ընկերության պայմաններին համապատասխան և տատանվում է կախված ապրանքի տեսակից, քանակից, աղտոտվածության աստիճանից, անհրաժեշտ տեխնոլոգիական ընթացքից և այլն։ Ժամկետը սկսում է հոսել ապրանքը փաստցի Ընկերության գրասենյակում գտնվելու պահից:
3.3. Ծառայությունների դիմաց վճարը որոշվում է հրապարակված գնացուցակի հիման վրա։ Ընկերության և Հաճախորդի համաձայնությամբ գները կարող են տարբերվել գնացուցակից:
4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Հաճախորդը պարտավորվում է Ընկերությանը տրամադրել ծառայությունների պատշաճ մատուցման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որը կապված է ապրանքի բաղադրության, հատկությունների, որակի և այլ հատկանիշների հետ:
4.2. Հաճախորդը պարտավորվում է ապրանքը Ընկերությանը հանձնել զննած։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հագուստի գրպաններում կամ ապրանքի այլ մասերում մնացած իրերի համար։
4.3. Հաճախորդը և Կատարողը ընդունում են, որ Կատարողին հանձնված ապրանքի գնահատված արժեքը չի կարող գերազանցել 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամը։ Հաճախորդը պարտավորվում է սույն Օֆերտան ակցեպտավորելու պահին Ընկերությանը գրավոր տեղեկացնել ապրանքի գնահատված արժեքի մասին, եթե ապրանքի գնահատված արժեքը գերազանցում է 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամը։
4.4. Այն դեպքում, երբ Հաճախորդը գրավոր ձևով տեղեկացնում է Ընկերությանը ապրանքի գնահատված արժեքը 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամը գերազանցելու մասին, ապա Ընկերության և Հաճախորդի միջև պետք է կնքվի Ծառայությունների վճարովի մատուցման մասին առանձին երկկողմ պայմանագիր, որի էական պայմանները տարբերվում են սույն Օֆերտայի պայմաններից։ Այդ դեպքում կողմերի միջև հարաբերությունները կարգավորվում են Ծառայութունների մատուցման մասին երկկողմ կնքված առանձին պայմանագրով։
4.5. Իրի սխալ, թերի մակնշման կամ դրա բացակայության հետևանքով ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած բացասական հետևանքների ռիսկը կրում է Հաճախորդը, անկախ Հաճախորդի՝ դրա մասին տեղեկացված լինելու կամ չլինելու հանգամանքից:
4.6. Ընկերությունը ազատվում է ապրանքի ամբողջական կամ մասնակի կորստի (վնասների) պատասխանատվությունից, եթե Հաճախորդը Ընկերության կողմից նախազգուշացվել է ապրանքների հատուկ հատկությունների մասին, որոնք կարող են հանգեցնել դրանց ամբողջական կամ մասնակի կորստի/վնասման: Հաճախորդի կողմից ապրանքի հատուկ հատկությունների մասին անտեղյակությունը Հաճախորդին չի ազատում պատասխանատվությունից:
4.7. Ընկերության մեղքով առաջացած վնասնը չի կարող գերազնցել ապրանքի գնահատված արժեքը, որը չի կարող գերազանցել 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամը։
4.8. Հաճախորդը պարտավորվում է ամբողջությամբ վճարել ծառայությունների դիմաց կանխիկ կամ անկանխիկ եղանակով մինչև ծառայությունների մատուցումը.
4.9. Հաճախորդն իրավունք ունի ստուգելու Կատարողի կողմից մատուցվող ծառայությունների ընթացքը և որակը՝ առանց միջամտելու նրա գործունեությանը:
4.10. Ընկերությունը սույնով զգուշացնում է Հաճախորդին, որ արյան, ներկի, բուսական յուղերի, դեղամիջոցների, օծանելիքի, դեզոդորանտների, ներկանյութերի, գինու, ճարպային և այլ անհայտ ծագման բծերով ապրանքներն ընդունվում են առանց բծերի ամբողջական հեռացման երաշխիքի։
4.11. Ծառայությունները մատուցումից հետո ապրանքի հետ ստացման պահին Հաճախորդը պարտավոր է ապրանքը զննել և եթե կան Ծառայությունների մատուցման վերաբերյալ առարկություններ գրավոր ձևով տեղեկացնել Ընկերությանը՝ հակառակ պարագայում Ծառայությունները Կատարողի կողմից համարվում են պատշաճ և ամբողջովին մատուցված։
5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
5.1. Կողմերի միջև սույն Համաձայնագրի կատարման հետ կապված տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով՝ գրավոր պահանջի հիման վրա: Պահանջի քննարկման ժամկետը 30 (երեսուն) օր է՝ այն հանձնելու օրվանից:
5.2. Եթե բանակցությունների արդյունքը չի ստացվում, Կողմերը վեճը լուծելու համար դիմում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6․1․ Հաճախորդը երաշխավորում է, որ սույն Պայմանագրի դրույթները պարզ են իր համար, և նա ընդունում է դրանք անվերապահորեն և ամբողջությամբ:
6.2. Սույն Պայմանների որևէ դրույթի անվավերությունը չի հանգեցնի մնացած դրույթների անվավերությանը:
6․3 Ընկերություն ցանկացած ժամանակ կարող է փոփոխել սույն Պայմանագիրը։ Սույն Պայմանագրի փոփոխությունները սկսում են գործել Ընկերության կայքում տեղադրելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրի փոփոխություններով։
6․4․ Պայմանագրի փոփոխությունները չեն տարածվում մինչև այն պատվերների վրա, որոնք հաստատվել են մինչև Պայմանագրի փոփոխությունների ընդունումը։
7. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
«ՄԱՔՕՕՐ» ՍՊԸ
գրանցման հասցե՝ ք. Երևան, Ղ. Փարպեցու փող. 9Բ շենք, բն. 29,
գործունեության հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովայի պող. 19/1 շենք, տարածք 118,
հեռ. +374 11 400700,
ՀՎՀՀ՝ 02880873,x
«Էվոկաբանկ» ՓԲԸ, հ/հ 16600550453400,
info@maqoor.com
maqoor.com